Նոյեմբերի 5-ին Մոսկվայում մեկնարկում է աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հինգերորդ հուշամրցաշարը, որտեղ մեր հանրապետությունը ներկայացնելու է միայն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:
Այստեղ Հայաստանի լավագույն շախմատիստի մրցակիցներ լինելու են ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը, ուկրաինացի Պավել Էլյանովը, իսպանացի Ալեքսեյ Շիրովը, իսրայելցի Բորիս Գելֆանդը, չինաստանցի Վան Հաոն եւ ամերիկացի Հիկարու Նակամուրան:
Վերոնշյալ բոլոր շախմատիստները հուշամրցաշարի ավարտից հետո հանդես են գալու կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում: Այստեղ նրանց միանալու են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Ռաուֆ Մամեդովը (Ադրբեջան) եւ այլք: