Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԵՅՐՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ ՉԻ ԿԱՅԱՆԱ՝ ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Հոկտեմբեր 16,2010 00:00

\"\"Լիբանանի, Թուրքիայի, Իրանի ու Սիրիայի ղեկավարների՝ Բեյրութում կայանալիք հանդիպումը չեղյալ է հայտարարվել: Այդ մասին հաղորդում է PanARMENIAN.Net-ը՝ հավելելով, որ դրա պատճառների մասին ոչինչ չի ասվում: Ենթադրվում է, որ նման որոշման պատճառներից մեկը կարող է լինել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի լիբանանյան Բինտ Ջաբիլ քաղաքում կայանալիք ելույթի նախօրեին տեղի ունեցած սկանդալը: Իր ելույթում նա խոսել է մասնավորապես այն մասին, որ «հրեաները մահկանացու են», եւ որ «Լիբանանի ժողովուրդն անկոտրում է Իսրայելի դեմ պայքարում»:
Չնայած նրան, որ Բինտ Ջաբիլի բնակչությունը, որը հիմնականում «Հզբոլլահի» կողմնակից է, ոգեւորությամբ է ընդունել Ահմադինեջադի ելույթը, Լիբանանի կառավարությունը հոռետեսորեն է վերաբերվել դրան: «Կառավարության որոշ անդամներ համարում են, որ իր հայտարարություններով Ահմադինեջադը «փչացնում է իրենց երկրի իմիջը» համաշխարհային հանրության աչքերում»,- հաղորդում է PanARMENIAN.Net-ը: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, որ մտադիր է ի հակակշիռ Եվրամիությանը Մերձավոր Արեւելքում Թուրքիայի, Լիբանանի, Սիրիայի ու Իրանի մասնակցությամբ նոր միություն ստեղծել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել