Ստամբուլի Նիշանչա թաղամասում գազանաբար սպանվել է Ադրբեջանի 26-ամյա քաղաքացի Էլֆան Ջաֆարովը: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով AZE.az-ը: Ստամբուլի ոստիկանությունն արդեն հարցաքննել է հանցագործության բոլոր ականատեսներին: Վկաներն ասել են, որ ադրբեջանցու վրա կրակել է մի քանի մարդ: Հանցագործները զոհի վրա մի ամբողջ պահունակ են դատարկել: Դեպքի վայրում 8 դատարկ պարկուճ է հայտնաբերվել: Հաղորդվում է, որ Ջաֆարովն աշխատել է տրանսպորտային ընկերություններից մեկում:
Նույն աղբյուրի մեկ այլ տեղեկատվության համաձայն, Թուրքիայի իրավապահ մարմինները երկրի տարբեր քաղաքներում ձերբակալել են 68 անօրինական ներգաղթյալների: Թուրքական Anadolu գործակալությունը հաղորդում է, որ Վանի, Շիրնակի, Իգդիրի, Էդիրնի անցակետերում փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով կալանավորվել են Ադրբեջանի՝ 12, Իրաքի՝ 6, Մյանմայի՝ 2 եւ Պակիստանի՝ 1 քաղաքացի:
Բացի այդ, Վրաստանի սահմանն ապօրինի հատելու համար կալանավորվել են Պաղեստինի՝ 19, Մյանմայի՝ 14, Ադրբեջանի՝ 6, Աֆղանստանի՝ 3, Սիրիայի՝ 2 եւ Թուրքիայի՝ 3 քաղաքացի: