«Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հոկտեմբերի 14-ին Պակիստանի ոստիկանությունը հայտարարել է, որ իշխանություններին հաջողվել է բացահայտել մի դավադրություն, որի նպատակն է եղել երկրի վարչապետի, արտգործնախարարի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունը:
Երկրի իրավապահների տվյալներով, հոկտեմբերի 13-ին Պակիստանի կենտրոնական հատվածի գյուղերից մեկի մոտ ոստիկանությունը ձերբակալել է մի քանի ծայրահեղականների: Հարցաքննության ժամանակ նրանք նաեւ մանրամասնել են, թե ծրագրված է եղել սպանել երկրի վարչապետ Յուսաֆա Ռազու Գիլանին (նկարում), արտգործնախարար Մահմուդ Կուրեյշին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների: