Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԱՐԴԻՆԸ ՉԻ՞ ՄԱՍՆԱԿՑԻ

Հոկտեմբեր 16,2010 00:00

Գարրի  Բարդինի մասնակցությունը ReAnimania-2011 անիմացիոն ֆիլմերի փառատոնին հայտնվել է հարցականի տակ, տեղեկացնում է «Արմինֆոն»: Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին հաղորդել էր, որ ReAnimania-ն նշելու է Գարրի Բարդինի 70-ամյա հոբելյանը, որի շրջանակներում տեղի կունենա նրա վերջին մուլտֆիլմի պրեմիերան:
Այն մասին, որ ինքն անձամբ ներկա է գտնվելու փառատոնին`Գ. Բարդինը, «Արմինֆոյի» փոխանցմամբ,  զարմանքով իմացել է նախօրեին լրագրողներից: Նրա խոսքով, ReAnimania-ի ղեկավարության հետ նամակագրություն, իրոք, տեղի է ունեցել: «Սակայն ես որեւէ խոստում չեմ տվել»,- ընդգծել է նա: Գարրի Բարդինի «Անճոռնի ճուտիկը» մուլտֆիլմի պրեմիերան տեղի էր ունեցել նախօրեին՝ Մանկապատանեկան ֆիլմերի VI միջազգային փառատոնի շրջանակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել