Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՈՌԵՏԵՍԱԿԱՆ, ԲԱՅՑ ԻՐԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ

Հոկտեմբեր 16,2010 00:00

Հայաստանում օտարալեզու կրթությամբ դպրոցները կոչված են զերծ պահելու հայկական ընտրախավի երեխաներին «հասարակ մահկանացու» աշակերտներից, «Արմինֆոյի» թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Ըստ իրավապաշտպանի, ինքը վստահ չէ այն բանում, թե այսօր Հայաստանի կառավարության կողմից  հայտարարվող նման դպրոցների թիվը (11) կպահպանվի: «Բանն այն է, որ էլիտար դպրոցների ստեղծմամբ ուժեղանում է սովորողների միջեւ բեւեռացումը: Բնականաբար, մեծանում է նաեւ «էլիտար» աշակերտներից հետ չմնալու ցանկություն ունեցողների քանակը: Եվ իշխանությունները ստիպված կլինեն նոր ուսումնական հաստատություններ բացել: Գուցե սցենարը չափազանց հոռետեսական է, սակայն  հեռու չէ իրողությունից»,- ընդգծել է Իշխանյանը: Նա ավելացրել է, որ նման սցենարի զարգացման դեպքում մեր երկիրը 30-40 տարի անց ազգային աղետի առաջ կկանգնի: «Անհրաժեշտ է մտածել, թե ինչ ենք մենք այսօր թողնում ապագա սերունդներին, արդյո՞ք հիմք ենք ստեղծում ազգային ինքնագիտակցության հետագա զարգացման համար, ինչը շատ դժվար է պատկերացնել առանց մայրենի լեզվի»,- ասել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել