ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ «Փոխգործակցություն 2010» զորավարժությանը մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկ քաղաք են մեկնել ՀՀ ԶՈւ մոտոհրաձգային ստորաբաժանումը եւ օպերատիվ խումբը (ընդհանուր 106 հոգի):
Հայ զինծառայողները տեղաբաշխվել են զորավարժարանում նախապես բացազատված վրանային համալիրում եւ արդեն սկսել են ամենօրյա պարապմունքները: Զորավարժության ավարտական փուլը տեղի է ունենալու հոկտեմբերի 25-ից 28-ը: