Շիրակի մարզի Ձիթհանքովի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ գյուղապետարանին պատկանող չգործող կաթսայատան ծխատարը թեքվել է: Պարզվել է, որ հենակների թուլացման հետեւանքով ծխատար խողովակը թեքվել է 5 աստիճանով, եւ առկա է հետագա փլուզման վտանգ: Խողովակից մոտ 15 մետր հյուսիս գտնվում է բնակելի տուն, իսկ 10 մետր հարավ՝ անցնում են բարձր լարման էլեկտրական հաղորդալարեր: