Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհվել է դիպուկահարի կրակոցից

Հոկտեմբեր 16,2010 00:00

ԼՂՀ պաշտպանական բանակի տարածած հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 14-ին, ժամը 19-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը ԼՂՀ պաշտպանական բանակի շփման գծի հարավ-արեւելյան հատվածում խախտել են հրադադարի ռեժիմը: Ադրբեջանցի դիպուկահարի գնդակից զոհվել է զինծառայող Վիտալի Աշոտի Իգիթյանը (ծնված 1988թ.):
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է դիպուկահարների միջոցով հայ-ադրբեջանական շփման գծում իրադրությունը սրելու Ադրբեջանի արկածախնդրությունը: Ադրբեջանի նման գործողությունները, որոնք իրականացվում են հակամարտության գոտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անցկացրած դիտորդական առաքելությունից անմիջապես հետո, ցույց են տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն չի հետեւում շփման գծից դիպուկահարներին հեռացնելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կիմունի հորդորներին, այլեւ անտեսում է ադրբեջանցի դիպուկահարների կողմից նախկինում պատճառված զոհերի կապակցությամբ ԵԱՀԿ գործող նախագահի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունները՝ փորձելով ձախողել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային հանրության ջանքերը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ձեռնարկվելու են ռազմադիվանագիտական եւ ռազմական համապատասխան միջոցառումներ՝ հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների գործունեությունը չեզոքացնելու համար:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է Վիտալի Իգիթյանի հարազատներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել