«Լինենք տերը պետության» ՀԿ նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արմեն Համբարձումյանը հրաժարվում է սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի անկախության հռչակման 19-րդ տարեդարձի եւ հատուկ գնդի 20-ամյակի առթիվ իրեն շնորհած մարտական ծառայության մեդալից: Այդ մասին նա հայտարարել է երեկ հրավիրած իր ասուլիսում: «Ինձ համար անակնկալ էր, որ մեր ոչ լեգիտիմ իշխանություններն այդ օրն ինձ շնորհեցին մարտական մեդալ»,- ասել է նա՝ հավելելով, թե՝ հույս ուներ սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ազատ կարձակվեին իր քաղբանտարկյալ ընկերները: Նա մտադիր էր ամենաուշը այսօր մեդալը փոստով ետ ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին: