Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԷԻՆ ՈՒԶՈՒՄ ԹԵԼՄԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆԸ

Հոկտեմբեր 16,2010 00:00

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի խոսքերով՝ Վրաստանը տարածաշրջանում ամենաանկանխատեսելին է, սակայն Հայաստանը նրա մասին վատ չի խոսում, քանի որ վախենում է, թե այդ երկիրն իրենից երես կթեքի. «Դուք խոսեք տանտիրո՛ջ դիրքերից, տեսնեմ՝ ո՞վ է երես թեքելու ձեզանից: Դուք խոսում եք որպես վարձու ապրող, դրա համար էլ երես էլ կթեքեն, փողն էլ ձեզանից կկլպեն, ամեն ինչ կանեն, ու այդպես էլ անում են: Եվ ճի՛շտ են անում: Ով որ թույլ է տալիս, որ իրեն օգտագործեն, արժանի՛ է դրան»,- ըստ 7.or.am-ի՝ երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետը: Նա նաեւ քար է նետել ՀՀ անցյալ իշխանությունների բոստանը՝ հայտարարելով, որ ՀՀ իշխանությունները երբեք էլ ինքնուրույն չեն եղել. «Թող չստեն այն մարդիկ, ովքեր ասում են, թե 1991-94թթ. Հայաստանը շատ ինքնուրույն երկիր է եղել: Սուտ է: Այն ժամանակ Հարի Գիլմորն էր ԱՄՆ դեսպանը, որի մոտ այցելելուց հետո Հայաստանի բոլոր իշխանավորներն արդեն որոշումներն ամերիկամետ էին ձեւակերպում: Իգոր Մուրադյանից հարցրեք: Նա հրապարակումներում շատ լավ ապացուցել է, թե ինչու է Հարի Գիլմորը Հայաստանի նախագահը եղել, այլ ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանը: Որովհետեւ Հայաստանի նախագահը, եթե նա հայ է՝ Հայաստանի նախագահ, երբեք թուրք ֆաշիստների առաջնորդների հետ 2 անգամ հանդիպում չէր կազմակերպի այն ժամանակ՝ Թուրքիայի տարածքում: Ցանկացած ֆաշիստի հետ կարող է նստել-խոսել, բայց ոչ՝ թուրք ֆաշիստների հետ: Գնա՞նք հարցնենք Ալփարսլան Թուրքեշի որդուն՝ ինչի համար են եկել Տեր-Պետրոսյանները՝ Թելմանն ու Լեւոնը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել