Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵ՛Ր, Ո՞ՒՐ ԵՔ

Հոկտեմբեր 16,2010 00:00

\"\"

Դեռ մարտի 26-ին «Անկախ նորություն» կայքը տեղեկացրել էր, որ «Հյուսիսային պողոտայում «պետական կարիքների համար» շենքի կառուցման նպատակով իր տնից վտարված ու փողոց նետված, երկրորդ կարգի հաշմանդամ, հինգ զավակների մայր Մարիամ Գիշյանը մտադիր է մեկնել Թուրքիա եւ այնտեղ քաղաքական ապաստան խնդրել:
Նրա չափահաս զավակները վարձակալած տան վարձը՝ 60 հազար դրամ, կուտակել ու չէին կարողանում վճարել, որովհետեւ աշխատանք չէին գտնում անձնագիր ու մշտական բնակության հասցե չունենալու պատճառով:
Նրանց տունը՝ շուրջ 130 քմ մակերեսով ու 1000 քմ հողամասով, պետությունը ընդամենը 20.000 դոլար էր գնահատել:
Օրերս Facebook  սոցիալական ցանցում Անահիտ Բերբերյան անունով հանդես եկած մի քաղաքացի «Ազգայնականնե՛ր, ո՞ւր եք» վերնագրի տակ  տեղեկացրեց, որ «պետական կարիքի» զոհ  Մարիամ Գիշյանը նոր է վերադարձել Թուրքիայից. նրան այդ երկրում համաձայնել են քաղաքական ապաստան տալ:
Մեկ ամսից նա չորս զինվոր եւ մեկ ապագա մայր է տանելու Հայաստանից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել