Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՏՆԱԿԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հոկտեմբեր 15,2010 00:00

Դեմիրճյան 17 հասցեում ժամանակին ապրել է անվանի պատմաբան Գալուստ Գալոյանը: Երեկ հանդիսավորությամբ բացվեց նրա հուշատախտակը: Միջոցառմանը ներկա էին քաղաքական, հասարակական գործիչներ, մտավորականներ: Ակադեմիկոսի եղբայրը՝ Արմեն Գալոյանը, խոսելով Գ. Գալոյանի մասին, հպարտությամբ եւ հուզմունքով նշեց, որ 90-ականներին՝ ԳԽ դեպուտատ եղած տարիներին, նա ջանք չի խնայել երկրին օգտակար լինելու համար, թողել է գիտական հարուստ ժառանգություն. «Նա մեծ մարդ էր, մեծ ուսուցիչ»: Գիտնականը առիթը բաց չէր թողնում մոսկովյան շրջանակներում սումգայիթյան ողբերգության մասին բարձրաձայնելու եւ այդ ցավալի իրողությունը ավելի հանրային դարձնելու նպատակով:

Նշենք, որ հուշատախտակի հեղինակն է նկարիչ-քանդակագործ, ՀՆՄ անդամ Հենրիկ Համբարձումյանը, ով, ցավոք, օրեր առաջ հեռացավ կյանքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031