Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցուցահանդես եւ հոբելյան

Հոկտեմբեր 15,2010 00:00

\"\"Հոկտեմբերի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում բացվեց Ազգային կինոկենտրոնի «Կինոաշուն. ազգային կինոյի ամիս» ծրագրի շրջանակներում ֆոտոցուցահանդես: Ինչպես «Առավոտին» հայտնեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, ֆոտոշարքում ներկայացված է ողջ հայ կինոյի պատմությունը՝ սկսած 1920-ից մինչեւ մեր օրերը: Գ. Գեւորգյանի խոսքերով՝ ներկայացված էր մոտ 120 լուսանկար: «Մեր կինոամսյակի շրջանակներում կներկայացվեն ոչ միայն տարբեր ժամանակների եւ տարբեր ռեժիսորների նկարահանած հայկական ֆիլմեր, այլ նաեւ կկազմակերպվեն ցուցահանդեսներ, սեմինարներ, «կլոր սեղաններ…»,- նշեց Գ. Գեւորգյանը:

«Մոսկվա» կինոթատրոնում նույն օրը կայացավ անվանի կինոօպերատոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Յավուրյանի հուշ-երեկոն:

Հիշեցնենք, որ վերջին տասը տարիներին Ալբերտ Յավուրյանը ղեկավարել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կինոյի եւ հեռուստատեսության ամբիոնը: Նրա բազմաթիվ աշակերտներն այսօր մտել են կինոաշխարհ, նկարահանում են ֆիլմեր եւ հաջողությամբ մասնակցում լուսանկարչական ցուցահանդեսների:

Բացման խոսքով հանդես եկան հեռուստահաղորդավար Արթուր Բախտամյանը, Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը: Այնուհետեւ ցուցադրվեց Ն. Հովհաննիսյանի «Հանդիպում ցուցահանդեսում» ֆիլմը: Այն նկարահանվել է 1968թ.:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել