Լրահոս
Օրվա լրահոսը

Շոտլանդացիները կհավերժացնեն «Շարքային Վոյտեկի» հիշատակը

Հոկտեմբեր 15,2010 00:00

Շոտլանդական Էդինբուրգ քաղաքում կտեղադրվի երկումետրանոց եւ 200 կգ կշռող Վոյտեկ անունով արջի հիշատակը հավերժացնող հուշարձան: Բրիտանական The Daily Telegraph-ի փոխանցմամբ, արջը լեհ զինվորներին օգնել է 1939թ.- ին Լեհաստան ներխուժած գերմանացի ֆաշիստների դեմ պատերազմի ընթացքում, իսկ պատերազմից հետո «թոշակի» անցնելով՝ իր կյանքի մնացած օրերն անցկացրել է քաղաքի գազանանոցում: «Շարքային Վոյտեկ» անունը ստացած «անտիֆաշիստ» արջի հուշարձանի կառուցումը կարժենա 200 հազար ֆունտ ստերլինգ: Քանդակագործ Ալան Խերրիոտի ասելով, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին լեհական բանակի շարքերում մարտնչած «Շարքային Վոյտեկի» հուշարձանն իրենից ներկայացնում է արջի եւ նրա ուսին ձեռքը դրած լեհ զինվորի կոմպոզիցիա:

«Ինտերֆաքսի» մատուցմամբ, դաշնակից ուժերի կազմում կռված լեհական բանակի 22-րդ վաշտի զինվորները արջին գտել էին անտառում, երբ նա շատ փոքր էր եղել, վերցրել էին իրենց խնամքի տակ՝ արջին տալով «Շարքային Վոյտեկ» անունը: Վոյտեկը լեհերենից թարգմանաբար նշանակում է հաջողակ մարտիկ: Արջը համարվում էր իր ստորաբաժանման թալիսմանը, բայց նա ոչ միայն բարձրացրել էր լեհ զինվորների տրամադրությունը, այլեւ սխրանքներ էր գործել: Դրանցից ամենավառ դրվագն այն էր, որ Վոյտեկը 1944-ին Մոնտե-Կասինոյի ճակատամարտի ժամանակ կամավոր կերպով օգնել էր իր ընկերներին եւ թշնամու կրակի տակ դաշնային հրետանային ուժերին ռազմամթերք էր հասցրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել