Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր 33 հանքափորները փլուզված հանքից դուրս բերվեցին

Հոկտեմբեր 15,2010 00:00

\"\"Չիլիի Սան-Խոսե հանքավայրում տեղի ունեցած վթարից հետո մոտ 700 մետր խորությամբ 69 օր շարունակ արգելափակված բոլոր 33 հանքափորները դուրս են բերվել հորից եւ տեղափոխվել են հիվանդանոց: Հանքափորների դուրսբերման աշխատանքները տեւել են մեկուկես օր:

BBC-ի փոխանցմամբ, վերջին հանքափորը, որը դուրս է բերվել գետնի տակից, եղել է հեթափոխի պետը՝ Լուիս Ուրսուան: Հենց նրա շնորհիվ է, որ 33 հանքափորները վթարից հետո առաջին 17 օրերին կարողացել են կենդանի մնալ, երբ շատերը նրանց արդեն մահացած էին համարում: Երկրի նախագահ Սեբաստիան Պիներան, որը վերջին օրերին մշտապես գտնվել է հանքահորի մոտ՝ փրկարարների կողքին, երջանկությամբ հայտարարել է, թե հպարտ է նախագահ լինելու համար: Փրկարարների բարեհաջող իրականացրած գործողությունից հետո հանքափորներից շատերի մոտ ատամնային ծանր վարակ եւ տեսողության հետ կապված խնդիրներ են ի հայտ բերվել: Սակայն երկրի առողջապահության նախարարը շեշտել է, որ ընդհանուր առմամբ նրանք բոլորն էլ գտնվում են ֆիզիկական ավելի լավ վիճակում, քան կարող էր ենթադրվել:

Հիշեցնենք, որ չիլիացի հանքափորները հորատանցքում արգելափակված էին օգոստոսի 5-ից ի վեր: Նրանց հորից դուրս բերելու ուղղությամբ աշխատանքները մեկնարկել էին սեպտեմբերի 17-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել