Լրահոս
Օրվա լրահոսը

ORANG-Ը ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ Է ՀԻՄՆՈՒՄ

Հոկտեմբեր 15,2010 00:00

\"\"Orange-ը հիմնում է նորարարության մրցանակ՝ հայ ուսանողների համար: Երեկվա ասուլիսում Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ասաց, որ առաջիկայում նորարարական նախագծերի մրցույթ են հայտարարելու Երեւանի պետական եւ Ճարտարագիտական համալսարանների ուսանողների համար: Հաղթողները հնարավորություն կստանան մինչեւ վեց ամիս վճարվող աշխատանքային պրակտիկա անցնել Orange Labs-երից մեկում եւ աշխատել նորարարական նախագծերի վրա:

Նա տեղեկացրեց, որ մրցույթին մասնակցելու համար հայտերն ու նախագծերը պետք է նախապես ներկայացնել Orange Արմենիայի գրասենյակ: Պարոն Դյութուան ասաց, որ Orange Labs-երը Orange «ՖրանսՏելեկոմ» խմբի համաշխարհային նորարարական լաբորատորիաների ցանցն են կազմում, որտեղ աշխատում են 50 տարբեր ազգությունների 3500 գիտաշխատողներ, շուկայագետներ, դիզայներներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել