Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ ՔՆՆՉԱԿԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է

Հոկտեմբեր 15,2010 00:00

Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը հաստատել է այն տեղեկությունը, որ ձերբակալվել է Արարատի զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, սպա Վարդան Մարտիրոսյանը: Նա կասկածվում է պայմանագրային զինծառայողներից գումարներ հավաքելու մեջ: Վարդան Մարտիրոսյանը ստիպել է զինվորականներին իր համար «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկից մինչեւ 500 հազար դրամի վարկեր վերցնել, սակայն աշխատավարձով ապրող զինվորները պարտքերը չեն կարողացել մարել, եւ լուրջ խնդիրներ են առաջացել: Այս բացահայտումներից հետո հրամանատարին ետ են կանչել Մոսկվայից, որտեղ նա վերապատրաստման կուրս էր անցնում, եւ ձերբակալել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել