Լրահոս
Օրվա լրահոսը

Աչալուրջ լինենք

Հոկտեմբեր 15,2010 00:00

\"\"Նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը վրդովված է, որ արդեն մի քանի օր է՝ հայկական մամուլում գրվում է «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահի եւ այդ կուսակցության այլ անդամների՝ իբր Հայաստանի սահմանը հատելու մասին: Պարոն Արշակյանն առաջարկում է «զոռ տալ» դիտողական տրամաբանությանը՝ հետո նմանատիպ հրապարակումներ անել: «Այդ թուրք կուսակցապետի, ով ամբողջ աշխարհին խառնել է իրար, ցուցադրած նկարներում պարզ երեւում է, որ իրենք կանգնած են Ախուրյանի աջ ափին, իսկ դա Թուրքիայի սահմանն է: Տպագրված նկարներում մարդիկ կանգնած են ուղղահայաց, նրանց թիկունքում Ախուրյան գետն է, որը չի կարող ներքեւից վերեւ հոսել, վերեւից ներքեւ է հոսում, հետեւաբար այդ մարդիկ աջ ափում եւ Թուրքիայի սահմանում են: Նկարներից մեկում էլ մետաղագործ ցանց է երեւում. Հայաստանի սահմաններում նման բան չկա, միայն փշալարեր են: Սովորաբար, երբ սահմաններն անցնում են գետերով, լեռներով եւ այլն, սահման համարվում է տվյալ աշխարհագրական տարածքի մեջտեղի մասը, հետեւաբար Ախուրյանի աջ ափը հայկական սահման չէ: Հիմա ես հանգիստ կարող եմ գնալ սահմանապահներին կամ ցանկացած գյուղապետի խնդրել, որ ինձ անցկացնի այդ տարածքի Արաքսի ձախ ափը, ոտքերս թրջեմ ու հետ գամ, բայց դա չի լինի, թե ես հասա Թուրքիա: Էնպես որ՝ ստից բաներին տեղ մի տվեք, սահմանապահների վրա էլ շառ մի արեք»,- ասում է պարոն Արշակյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել