Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԴՄ-ներ՝ փաստաբանական ու նոտարական ծառայություններում

Հոկտեմբեր 15,2010 00:00

\"\"Նոտարական ու փաստաբանական գործունեություն իրականացնող կազմակերպություններում եւ առեւտրի այն օբյեկտներում, որտեղ կատարվում են կոնկրետ վճարումներ, հաջորդ տարվանից եւս կներդրվեն հսկիչ դրամարկղային մեքենաներ: Երեկ գործադիրը հավանություն տվեց «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծին: Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Գագիկ Խաչատրյանը կառավարության նիստում տեղեկացրեց, որ համակարգը չի տարածվի ֆինանսաբանկային ոլորտում. «Հաշվի առնելով բիզնես միջավայրի վրա լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներդնելու ծանրաբեռնվածությունը՝ սահմանվում են այն ժամկետները, որի ընթացքում տնտեսվարողները կարող են տեղեկություններ հայտնել հարկային մարմնին՝ դրանով կբացառենք հարկային տեսուչների այցերը ՀԴՄ կիրառող ձեռնարկություններում»:

Արդեն հստակեցվել են պատժամիջոցների չափերը: Առաջին խախտման համար տնտեսվարողները կվճարեն 150000 դրամ, երկրորդ խախտման դեպքում 300000 դրամ է նախատեսված. «Իսկ դրանից հետո մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելու դեպքում, եթե տնտեսվարողը չի ցանկանում գործունեության կասեցում, պետք է վճարի նախորդ ամսվա միջին օրական շրջանառության 2%-ի չափով»: Օրենքի փոփոխությունները Խաչատրյանը բացատրեց կոմիտեի էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացմամբ, ռիսկային չափանիշների հիման վրա հսկողական մեխանիզմների ուժեղացմամբ ու բիզնես ծրագրերի գործընթացների պարզեցմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել