Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱՀ-Ը խախտել է օրենքը

Հոկտեմբեր 15,2010 00:00

Մրցույթները մեկով պակաս են հայտարարվել

 Սույն թվականի հուլիսի 20-ին ու 27-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, առաջնորդվելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջներով, հայտարարել է թվային հեռարձակման ցանցի միջոցով հանրապետական, մայրաքաղաքային եւ տարածքային սփռման եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթներ: Ընդհանուր առմամբ՝ 25 մրցույթ է հայտարարվել:

Կասկածները, որ ինչ-որ բան այնպես չէ, տողերիս հեղինակի մոտ առաջացան այն ժամանակ, երբ սկսեցինք հաշվել, թե հանրապետական եւ մայրաքաղաքային սփռման քանի հեռուստաընկերություն է լիցենզավորվելու ըստ ՀՌԱՀ-ի հայտարարած մրցույթների: Հաշվարկներով ստացվեց 17, այն դեպքում, երբ օրինագծի քննարկման ընթացքում եւ օրենքի ընդունումից հետո անընդհատ թմբկահարվում էր 18 թիվը: Որպեսզի ամբողջական պատկեր ստանանք, վերոհիշյալ օրենքի 47-րդ հոդվածի պահանջները համեմատեցինք հայտարարված մրցույթների հետ:

Ստացվեց հետեւյալ աղյուսակը.

Աղյուսակից հստակ երեւում է, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը թերի է կատարել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջները եւ հայտարարել է ոչ թե 26, այլ 25 մրցույթ, որովհետեւ 4-ի փոխարեն մայրաքաղաքային սփռման 3 վերահեռարձակման մրցույթ է նախատեսել: Այսինքն՝ ստացվում է, որ մրցույթների ավարտից հետո մենք կունենանք հանրապետական եւ մայրաքաղաքային սփռման ոչ թե 18 հեռուստաալիք, ինչպես հայտարարվում էր, այլ 17:

Մենք չենք կարող ասել՝ կատարվածը պարզ թերացո՞ւմ է, սխալ հաշվա՞րկ, թե՞ միտումնավորություն, բայց հստակ կարող ենք պնդել մի բան. ՍԱ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ Է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել