Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ԼՌԵԼԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Հոկտեմբեր 15,2010 00:00

 \"\"

Բանակում ողբերգական միջադեպերի կանխամտածված լռության մատնումը հայրենասիրություն չէ՝ «ԱրմԻնֆո»-ին ասել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը. «Կարծում եմ, որ զինված ուժերում արտակարգ պատահարների մասին միշտ պետք է խոսել, քանի որ դա զինված ուժերում կարգուկանոնի հաստատման մեթոդներից մեկն է: Խնդրի հասարակական քննարկումները նպաստեցին նրան, որ վերջերս ԱԺ-ն որոշեց փոփոխություններ մտցնել զինված ուժերի կարգապահական կանոնակարգում: Իսկ առանց աղմուկի, վստահ եմ, համապատասխան որոշումներ չէին ընդունվի»: Նա գտնում է, թե հարցը միայն խնդիրը քննարկելու ձեւի մեջ է. «Խիստ կարեւոր է ոչ միայն այն, ինչի մասին խոսվում է, այլեւ այն, թե ով է խոսում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել