Հոլիվուդյան դերասան Մայքլ Դուգլասը, որը տառապում է կոկորդի քաղցկեղով, գտնվում է ծանր վիճակում։ Այս մասին լրագրողներին ասել է ռեժիսոր Օլիվեր Սթոունը, որի վերջին՝ «Փողերը երբեք չեն քնում» ֆիլմում Դուգլասը մարմնավորել է գլխավոր հերոսին։ Դուգլասը պետք է Օլիվերին ուղեկցեր եվրոպական շրջագայության ժամանակ, որտեղ վերջերս վարձույթում է հայտնվել նրանց ֆիլմը։ Ռեժիսորը, սակայն, հայտնել է, որ Դուգլասի վիճակը ծանր է, եւ դերասանը նախընտրել է մնալ ԱՄՆ-ում՝ բուժման հետագա կուրս անցնելու համար։