Լրահոս
Օրվա լրահոսը

Բեղմնավորումից 20 տարի անց

Հոկտեմբեր 14,2010 00:00

Լույս աշխարհ է եկել մի ամերիկացի, որը փորձանոթում բեղմնավորվել էր 20 տարի առաջ։ 42-ամյա ամերիկուհին արգանդում կրել է 1990թ. բեղմնավորված սաղմը։ Ըստ բժիշկների՝ սա առաջին դեպքն է, երբ փորձանոթում այսքան երկար պահվող սաղմից նման առողջ երեխա է  ծնվել։ Անսովոր երեխային ծննդաբերած կինը հղիության մի քանի անհաջող փուլ է անցել սեփական ձվաբջիջով բեղմնավորված սաղմ կրելիս, եւ բժիշկներն առաջարկել են սաղմի փոխպատվաստման դիմել։ 1990թ. չորս սաղմ են բեղմնավորել, որոնցից երկուսը լուրջ վնասվել են, մեկն էլ արգանդում տեղադրելիս մահացել է։ Միայն 4-րդն է բարեհաջող փոխպատվաստվել։ 2010թ. մայիսին կինը 3 կգ քաշով առողջ երեխա է լույս աշխարհ բերել։ Ըստ մասնագետների՝ սա ռեկորդ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել