Լրահոս
Օրվա լրահոսը

Նախապաշարմունքներն ու հասարակությունը

Հոկտեմբեր 14,2010 00:00

Սեւ կատու, թափված աղ, 666, սուրճի մրուր, եկեղեցու կողպեք…… սնահավատություններ, որոնք ոչ ոք չի քննում՝ իմանալու որտեղից եւ ինչու են առաջացել: «Նախապաշարմունքները մարդու մեջ առաջանում են  վաղ մանկությունից: Մարդիկ հաճախ չգիտեն, թե ում վրա հույս դնեն ու սկսում են հավատալ բաների, որոնց խորքը չեն նայում»,- ասում է հոգեբան Մամիկոն Թոսումյանը:
Նախապաշարումը ժամանակակից կրոնական ընկալումներով կրոնի վաղ ձեւերի վերապրուկներն են եւ ուշ շրջանի դրսեւորումները, որոնք զարգացած կրոնական էտապներում մերժելի երեւույթներ են:
«Պետք չէ սնոտիապաշտությունը համարել միայն հոգեբանական բարդույթների պատճառ, սրանք մեծապես կապ ունեն մարդու կրթվածության մակարդակի հետ»,- նշում է  ԵՊՀ կրոնի պատմության եւ տեսության ամբիոնի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Պարգեւ Բարսեղյանը:
Այն երեւույթները, որոնք քրիստոնեական արմատներ չունեն, քրիստոնեական տեսանկյունից սնոտիապաշտություն են համարվում: «Օրինակ, մոգությունը քրիստոնեությունը մերժում է, սակայն պատարագը, եթե նայենք երեւույթի խորքը, մոգական ծեսի զարգացած տարբերակն է: Այստեղից տեսնում ենք, որ նախապաշարմունքները ոչ միայն չեն վերանում, այլեւ մնում են կայուն՝ անգամ տարբեր կրոնական էտապներում»,- հավելեց պրն Բարսեղյանը:
Ըստ հոգեբանի՝ «նախապաշարմունքները լինում են տարբեր մակարդակների. այնպիսիք, որոնք նստած են ամբողջ մարդկության հոգեբանության  մեջ, որոնք  կապված են  նորաձեւության հետ  եւ հեշտ փոփոխվող են: Եթե  մարդը ունի ինքնաքննադատական մտածողություն, գիտակցում է սեփական նախապաշարվածությունը, դա արդեն ահռելի քայլ է»: Իսկ կրոնագետի տեսանկյունից՝  անիմաստ է պայքարել նախապաշարմունքների դեմ, միեւնույն է, հասարակության զարգացումը բերում է դրանց նվազման, մարդիկ սկսում են համադրել ժամանակակից  գիտության նվաճումների հետ եւ գիտակցում դրանց անհեթեթությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031