Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը հաղթող ճանաչվեց Ջերմուկում ավարտված շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, լուսահոգի Կարեն Ասրյանի երրորդ հուշամրցաշարում: Հայաստանցի շախմատիստը վճռորոշ տուրում միավորը բաժանեց Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Մաղալաշվիլու հետ, ինչը միանգամայն բավարարեց մրցաշարն առաջին տեղով ավարտելուն: Տիգրանին գերազանցելու հնարավորություն ուներ հարեւան երկրից Կոնստանտին Շանավան (նա հավասար միավորներով, սակայն լրացուցիչ գործակիցներով առաջ էր մեր գրոսմայստերից), սակայն սեւերով պարտվեց ռուսաստանցի Սերգեյ Վոլկովին, որը հավասար միավորներ ունենալով՝ կրկին լրացուցիչ գործակիցներով դարձավ երրորդ մրցանակակիր:
Ցավոք, մեր հանրապետության մյուս ներկայացուցիչները վերջին տուրում չկարողացան ավելացնել մինչ այդ վաստակած միավորների քանակը եւ դուրս մնացին անգամ առաջին հնգյակից: