Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵԳԵՆԴԸ 84 ՏԱՐԵԿԱՆ Է

Հոկտեմբեր 14,2010 00:00

\"\"Հոկտեմբերի 12-ին ֆուտբոլի ԽՍՀՄ հավաքականի հարձակվող, Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ եւ ՌԴ վաստակավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը (Մկրտիչ Պողոսի Սիմոնյան) նշեց ծննդյան 84-ամյակը:
«Առավոտը» սրտանց շնորհավորում է լեգենդար ֆուտբոլիստին եւ մարզիչ-մանկավարժին:
Նիկիտա Սիմոնյանն այն եզակի մարդկանցից է, ով մեծ հաջողությունների է հասել եւ որպես գործող մարզիկ, եւ որպես մարզիչ- մանկավարժ: Նրան հատկապես լավ են հիշում մեր ավագ տարիքի ֆուտբոլասերները, երբ 1973 թվականին Երեւանի «Արարատը» նախ նվաճեց ԽՍՀՄ գավաթը, ապա նաեւ դարձավ Խորհրդային Միության չեմպիոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել