Մրցաշրջան 2010-ը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի համար հաջող է ավարտվում: Մեր ընտրանին տարին ավարտում է Եվրոպայի 2012 թվականի առաջնության «B» խմբի ընտրական մրցաշարի երկրորդ տեղով՝ վեց թիմերի պայքարում իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանին:
Վերջին երկու հանդիպումները ցույց տվեցին, որ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ղեկավարած թիմի խաղամակարդակն աստիճանաբար մոտենում է եվրոպականին: Եվ եթե ճիշտ աշխատանքները շարունակվեն, առաջընթացը կանգ չառնի եւ ֆուտբոլիստները հավատան իրենց կարողություններին, Հայաստանի ազգային հավաքականը, գուցե, կարող է պայքարել նաեւ եզրափակիչ փուլ անցնելու համար: Ճիշտ է, դա շատ դժվար խնդիր է, քանի որ եկող տարվա վեց խաղերից չորսը կայանալու է մրցակիցների դաշտում:
Հայ մարզասերը ոգեւորված է ոչ միայն հաղթանակներով ու ստորեւ ներկայացվող մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղով, այլեւ նրանով, որ Հայաստանի հավաքականն այսօրվա դրությամբ խմբի ամենաարդյունավետ թիմն է՝ ամենից շատ է մրցակիցների դարպասը գրավել, իսկ խփած ու բաց թողած գնդակների հարաբերությամբ գերազանցում է թե առաջատար Ռուսաստանին, թե Իռլանդիային, Սլովակիային եւ Մակեդոնիային:
1. Ռուսաստան 4 3 0 1 6-3 9
2. Հայաստան 4 2 1 1 9-4 7
3. Իռլանդիա 4 2 1 1 7-5 7
4. Սլովակիա 4 2 1 1 4-4 7
5. Մակեդոնիա 4 1 1 2 4-4 4
6. Անդորրա 1 0 0 0 1-11 0
Այս հաջողության շնորհիվ ֆուտբոլի մեր ազգային հավաքականը նաեւ տարեվերջին Հայաստանի 2010 թվականի լավագույն թիմ ճանաչվելու լուրջ հայտ ներկայացրեց: