Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ՈՒ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ

Հոկտեմբեր 14,2010 00:00

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխամասային շենքում հանրապետության տարբեր հանրակրթական դպրոցներից սաներ հյուրընկալելն ավանդույթ է դարձել: Հերթական ընդունելության արդյունքում ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարների մասին եզրակացություն կատարելու հնարավորություն են ունեցել մայրաքաղաքի թիվ 170 ավագ դպրոցի սաները: «Հանրակրթական դպրոցներում սովորողների մեծ մասն ապագա մասնագիտության հարցում կողմնորոշվում է կամ տրված խորհուրդներին հետեւելով, կամ պատահական ընտրությամբ: Կարեւոր դեր է կատարում նաեւ նախասիրությունը: Այդ ճանապարհն առավել դյուրին դարձնելու հարցում էական դեր կարող է ունենալ ուսումնառության տարիներին տարբեր ոլորտներում գործող ընկերությունների հետ համագործակցությունը: Որպես կանոն, ամենաճիշտ տպավորությունը ստեղծվում է տեղում՝ սեփական բացահայտումների միջոցով: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կողմնակից է կրթության հետ  համագործակցության այս մոդելին՝ վստահ լինելով, որ էապես կարող է նպաստել աշխատաշուկայի առավել արդյունավետ ձեւավորմանն ու պահանջարկից բխող մասնագետների պատրաստմանը»,- աշակերտներին ասել է  ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Տարբեր վարչությունների աշխատանքին ծանոթանալուց հետո, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի պատանի հյուրերն իրենց տպավորություններն ամբողջացրել են գլխավոր տնօրենի հետ հարցուպատասխանի ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել