Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԳԸ՝ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ»

Հոկտեմբեր 14,2010 00:00

Նոյեմբերի 10-30-ը Երեւանում կկայանա «Երգը՝ բարեկամության կամուրջ» ռուսական երգի փառատոնի եզրափակիչ փուլը, որն անցկացվում է հայկական դպրոցներում: «Արմինֆոյի» տեղեկացմամբ, երեկ լրագրողներին այդ մասին հաղորդել է Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը: Ռուսաստանի հայերի միության, «Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության, «Ռուսական աշխարհ» ռուսական հիմնադրամի, ինչպես նաեւ Հայաստանի գիտության եւ կրթության, մշակույթի նախարարությունների
կողմից՝ Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցությամբ կազմակերպված փառատոնը կընթանա երեք փուլով: Առաջինն արդեն անցկացվել է բոլոր հայկական դպրոցներում՝ սեպտեմբերի 1-ից մինչեւ հոկտեմբերի 10-ը: Առաջին փուլում հաղթողները հոկտեմբերի 11-ից մինչեւ նոյեմբերի 10-ը մասնակցում են մարզային մրցույթներին, որի արդյունքում հնգական հաղթող կմասնակցի հանրապետական փուլին: Աղայանի ասելով, Հայաստանում փառատոնի անցկացման նպատակը ռուսական արժեքների եւ ռուսերենի նկատմամբ հետաքրքրության բարձրացումն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել