Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հյուրերին չի գոհացրել հայկական տեխնիկան

Հոկտեմբեր 14,2010 00:00

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում լրագրողների հետ հանդիպեցին Մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնի մասնակից՝ ռեժիսոր-մուլտիպլիկատորներ Անժեյ Օրժեչովսկին եւ Զդիսլավ Կուդլան՝ Լեհաստանից, որոնք փառատոնին ներկայացրել են «Կոպեռնիկոսի աստղը» մուլտֆիլմը: Մուլտֆիլմի առանցքում 16-րդ դարի լեհ աստղագետ եւ մաթեմատիկոս Նիկոլայ Կոպեռնիկոսն է, որի տեսության համաձայն՝ Երկիր մոլորակը դուրս է մղվել տիեզերքի կենտրոնից:  
Զդիսլավ Կուդլան լրագրողներին հայտնեց, որ իրեն չի գոհացրել տեղական տեխնիկան: Ըստ Կուդլայի՝ երեւանյան ցուցադրության ժամանակ «կորել» է մուլտֆիլմի որակը, քանի որ այն ցուցադրվել է սովորական DVD- ով. «Մեզ մոտ ֆիլմը ցուցադրվում է բարձրակարգ տեխնիկայով: Հանդիսատեսին հատկապես գրավում է մուլտֆիլմի երաժշտությունը: Այն գրել է կոմպոզիտոր Աբել Կորզենյովսկին: Նա Դիսնեյի մուլտֆիլմերի համար էլ է երաժշտություն գրում: Ի դեպ, «Կոպեռնիկոսի աստղը» մուլտֆիլմի համար գրած երաժշտությունը նույնիսկ ներկայացվել է «Գրեմմի» հեղինակավոր մրցույթին»: Հարցին՝ լեհ մուլտիպլիկատորները ծանո՞թ են հայկական անիմացիային, բանախոսները բացասական պատասխանեցին, իսկ  Ա. Օրժեչովսկին ասաց. «Միակ բանը, որ  հասցրինք նկատել Հայաստանում՝ դա հայ աղջիկների գեղեցկությունն է»: 
Էստոնացի անիմատոր Կասպար Ջանկիսը, ով փառատոնի ժյուրիի կազմում է,  խոսելով երեւանյան փառատոնի մասին՝ նշեց, որ իր դիտած մուլտֆիլմերը այնքան էլ տպավորիչ չէին, մի քիչ էլ  ձանձրալի էին:  Ըստ նրա,  երեխաների համար նկարված մուլտֆիլմերը պետք է լինեն կարճ, բովանդակալից եւ բարի: Միայն այս դեպքում դրանք ըստ  արժանվույն կգնահատվեն փոքրիկ հանդիսականի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել