BBC-ի փոխանցմամբ, Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Բոսնիա եւ Հերցեգովինան, նաեւ Սերբիան պետք է մտնեն Եվրամիություն:
Բելգրադ կատարած այցի ընթացքում ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել նախկին Հարավսլավիայի գործով Սերբիայի իշխանությունների համագործակցությունը Միջազգային քրեական դատարանի հետ: ԱՄՆ պետքարտուղարը երեկ մեկնել է նաեւ Կոսովո: