Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսաստանի ընդդիմությունը միավորվում է

Հոկտեմբեր 14,2010 00:00

Սեպտեմբերի 14-ին հիմնադրված «Հանուն՝ առանց կամայականության եւ կոռուպցիայի Ռուսաստանի» դաշինքը դիմել է ՌԴ արդարադատության նախարարությանը՝ «Ժողովրդական ազատության կուսակցություն» անունը կրող քաղաքական կուսակցություն հիմնելու նպատակով: Հենց այդ անվամբ է նախահեղափոխական Ռուսաստանում կոչվել «կադետների» սահմանադրական դեմոկրատական կուսակցությունը:
Այս նոր կուսակցության մեջ մտադիր են միավորվել ռուսաստանյան մի շարք ընդդիմադիր ուժեր՝ ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովի գլխավորած Ռուսաստանի ժողովրդա-դեմոկրատական միությունը, «Համերաշխություն» շարժումը՝ Բորիս Նեմցովի գլխավորությամբ, Հանրապետական կուսակցությունը՝ ի դեմս Վլադիմիր Ռիժկովի եւ Վլադիմիր Միլովի առաջնորդած «Ժողովրդավարական ընտրությունը»: Նոր կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունենալու Մոսկվայում, դեկտեմբերի 13-ին: Այդ մասին փոխանցում է Newsru-ն: Նեմցովի մատուցմամբ, այդ նոր հիմնադրվելիք կուսակցությունը մտադիր է մասնակցել ՌԴ-ում 2011-2012թթ. կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին: Միակ մտավախությունը, որ ունեն կուսակցության հիմնադիրները, այն է, որ իշխանությունները կարող են հրաժարվել գրանցել այդ կուսակցությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել