Իրանի ռազմական հենակետի ռազմամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի արդյունքում Հեղափոխության գվարդիայի 18 զինծառայող է զոհվել, 14-ը՝ վիրավորվել: Այդ մասին երեկ հաղորդել է IRNA գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Լորեստան գավառում: Նախնական տվյալներով, պայթյունի պատճառը պահեստում բռնկված հրդեհն է եղել: