Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պեկինն Օսլոյից վրեժ է լուծում

Հոկտեմբեր 14,2010 00:00

\"\"Չինաստանի իշխանությունները չեղյալ են համարել «Եվրատեսիլ-2009»-ի հաղթող, նորվեգացի Ալեքսանդր Ռիբակի մասնակցությամբ մյուզիքլի բեմադրությունը: Reuters-ի մատուցմամբ, դրանով Չինաստանը «պատժել» է Նորվեգիային՝ չին այլախոհ Լյու Սյաոբոյին խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու համար: Ռիբակի մասնակցությամբ «Մի անգամ արեւոտ գիշերին» կոմեդիկ մյուզիքլը Պեկինում եւ Ուխանում բեմ էր բարձրանալու այս տարվա նոյեմբերին:
Ավելի վաղ՝ դեռ երկուշաբթի օրը, Չինաստանի իշխանությունները չեղյալ էին համարել Նորվեգիայի եւ Չինաստանի ձկնորսության նախարարությունների ղեկավարների միջեւ չորեքշաբթի կայանալիք հանդիպումը:
Հիշեցնենք, որ Չինաստանը բողոքել էր երկրի «սոցիալիստական կարգերը տապալելու» փորձի մեջ մեղադրվող եւ 11 տարվա բանտարկության դատապարտված Լյու Սյաոբոյին Նոբելյան մրցանակ շնորհելու դեմ: Չինաստանը դադարեցրել է նաեւ Նորվեգիայի հետ կառավարական մակարդակով շփումները: Իսկ այլախոհ մրցանակակիրը խնդրել էր կնոջը՝ մեկնել Նորվեգիա եւ ստանալ մրցանակը, բայց երկրի իշխանությունները դեռ չեն պատասխանել՝ թույլ կտա՞ն նրա տիկնոջը Նորվեգիա մեկնել եւ մասնակցել դեկտեմբերի 10-ին Օսլոյում կայանալիք մրցանակաբաշխության պաշտոնական արարողությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել