Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻ ՀԱՏ ԿՐՈՒԳ ՏԱ՞Ս»

Հոկտեմբեր 14,2010 00:00

Նոյեմբերյանի տարածաշրջանի այն բնակիչները, ովքեր Վրաստանում էժան գնով արտասահմանյան մեքենա են գնել եւ դրանք Հայաստան ներկրելով՝ չեն մաքսազերծել, նախկինում ամիսը մի անգամ մեկնում էին Բագրատաշենի մաքսակետ, այնտեղ պետտուրք վճարում, իբր թե հատել են Վրաստանի սահմանը: Վերջերս հայ մաքսավորները սկսել են պահպանել օրենքի տառը եւ մեքենատերերին ստիպում են մեքենայով հատել Վրաստանի սահմանը եւ ետ վերադառնալ: Վրացի մաքսավորները տեսնելով առանց ուղեբեռի վրացական պետհամարանիշներով հերթական մեքենայի միայնակ հայ վարորդին՝ հարցնում են. «Մի կրուգ պիտի տա՞ս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել