Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐԴԵՆ ԿԱՄՈՒՐՋ ՈՒՆԵՆ

Հոկտեմբեր 14,2010 00:00

Ռուսաստանում ապրող բաղանիսցիների ֆինանսավորմամբ ու համայնքապետարանի ներդրմամբ, Տավուշի մարզի Բաղանիս գետի վրա կառուցվել է 14 մ երկարությամբ, 1,4 մ լայնությամբ հետիոտն կամուրջ: Կամուրջը նաեւ տախտակապատվել է, որ ձմռանը մերկասառույցը չխանգարի անցուդարձին: Բաղանիսի գյուղապետ Ստեփան Սահակյանի խոսքով՝ նորակառույց կամուրջը 800 բնակիչ ունեցող գյուղի համար կարեւոր է, քանզի այն բնակավայրի հիմնական մասը կապում է գետի աջ ափին գտնվող «Մլի աղբյուրի» եւ «Դիմաց» թաղամասի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել