Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆՆ ԱՎԵՐԵԼ ԵՆ, ԹԱՆԳԱՐԱՆՆ ԷԼ՝ «ՉԱՅԽԱՆԱ» ԴԱՐՁՐԵԼ

Հոկտեմբեր 14,2010 00:00

1988 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի Շամխորի շրջանի հռչակավոր Չարդախլու գյուղի բնակիչները ստիպված եղան գաղթել Հայաստան: Նրանց մի մասը հաստատվեց Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, ուր չարդախլվեցիների նոր բնակավայրը ստացավ Զորական անունը: Զորականի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանի վկայությամբ՝ իրենց բռնագաղթից մեկ տարի անց ադրբեջանցիները սկսել են քանդել գյուղի գերեզմանատունը: Նախկին չադախլվեցիները Կիրովաբադի, Շամխորի շրջաններից սերված՝ Ռուսաստանում ապրող ադրբեջանցիներից տեղեկացել են, որ գյուղի գերեզմանատունն ամբողջությամբ ավերված է: Ի հիշատակ նախնիների եւ հարազատների, որոնց շիրիմներն ադրբեջանցիներն ավերել են, Ռուսաստանում ապրող չարդախլվեցիների հանգանակությամբ Զորականի գերեզմանատանը հուշաղբյուր է կառուցվել: Ադրբեջանցիները Չարդախլու գյուղում գտնվող մարշալներ Բաղրամյանի եւ Բաբաջանյանի թանգարանն էլ «չայխանա» են դարձրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել