ԱԻՆ փրկարար ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ ահազանգ է ստացել, որ Երեւանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի տանիքից մի քաղաքացի սպառնում է նետվել: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Ոստիկանների կողմից տանիքից անվնաս իջեցվել է Երեւանի 20-ամյա բնակչուհի Ռուբինա Ս.-ն եւ տեղափոխվել ոստիկանության բաժանմունք: