Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայցը վերադարձվել է

Հոկտեմբեր 14,2010 00:00

\"\"«Մենք ենք այս քաղաքի տերը» կազմակերպության տեղեկացմամբ, ՀՀ վարչական դատարանը վերադարձրել է Երեւանի 116 բնակիչների հայցը՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի, որի պահանջն էր անվավեր ճանաչել Ուսանողական այգու տարածքում շինարարության թույլտվությունները:
Համահայցվորների պնդմամբ, այգում իրականացվող շինարարության թույլտվությունները տրամադրվել են՝ ոտնահարելով կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին քաղաքացիների իրազեկման եւ քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը եւ որոշումների ընդունմանը նրանց մասնակցության իրավունքը, իսկ կառուցապատման արդյունքում խախտվում են համահայցվորների առողջ ու բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը եւ հանգստի իրավունքը:
ՀՀ վարչական դատարանը վերադարձրել է հայցը՝ պատճառաբանելով, որ համահայցվորների կոնկրետ իրավունքները չեն խախտվել: Այսօր համահայցվորները բողոք կներկայացնեն ՀՀ վարչական դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել