«Առավոտի» տեղեկություններով, հոկտեմբերի 12-ին Բարեկամության կամրջի վրա բախվել են «Պրադո» մակնիշի 90 ՏՏ 555 եւ «ՎԱԶ 2107» մակնիշի 01 ՕԼ 811 համարանիշների ավտոմեքենաները: Վթարի արդյունքում 5 քաղաքացի (վարորդներն
ու ուղեւորները) մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Մեր աղբյուրի տեղեկացմամբ, «Պրադոյի» վարորդը եղել է ոստիկանության Երեւան քաղաքի քրեական հետախուզության բաժնի պետ Եգոր Անտոնյանի 20-ամյա որդին՝ Արամը: Դեպքի վայր ժամանած ՃՏՊ հանցագործությունների քննության բաժնի քննիչին քրեականի պետի որդին եւ նրա ընկերները համոզում էին, որպեսզի «Պրադոն» չտեղափոխվի տուգանային հրապարակ: Հանգամանքները պարզվում են: Ի դեպ, «ՎԱԶ»-ի ուղեւորների մեջ էին նաեւ Ֆրանսիայի քաղաքացիներ, որոնք դիմել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, վարչապետին եւ նախագահին: