Վաճառքի է հանվել ամերիկացի հայտնի գրող Ջերոմ Դեյվիդ Սելինջերի զուգարանակոնքը: Այն «eBay» հանրահայտ ինտերնետային խանութում վաճառքի է հանել հայտնի գրողի նախկին տունը գնած զույգը, որը զուգարանակոնքի դիմաց ուզում է ստանալ $1 մլն: «Ով գիտի, թե զուգարանակոնքին նստած Սելինջերն ինչ պատմվածքների մասին է մտածել եւ նույնիսկ գրի առել»,- դրա խեղահեղ գինը փորձել են բացատրել խորամանկ ամուսինները: Մեկ այլ հետաքրքիր ապրանք էլ չինական ինտերնետային խանութներից մեկում առաջարկում են չինացի դեռահաս աղջիկները: Նրանք իրենց թքով լցված մեկ շշի համար պահանջում են 3 դոլար 25 ցենտ: