Լրահոս
Օրվա լրահոսը

Արհեստականն անիմաստ է

Հոկտեմբեր 13,2010 00:00

Գեղեցիկ սեռի համար առաջին հայացքից բնական եւ անհրաժեշտ համարվող երկու շաղկապված երեւույթները՝ նորաձեւությունը եւ նիհարելու ցանկությունը, շատ կարեւոր նրբություններ եւ թաքնված վտանգներ ունեն: Գաղտնիք չէ, որ հիմնականում իգական սեռն է ձգտում նիհարել, ունենալ մոդելային կազմվածք: Բայց հաճախ մոդելների կառուցվածքը պահպանելը լուրջ խնդիրներ է առաջացնում նրանց առողջության հարցում: Շատ մոդելներ տանջալից դիետաներ են պահում իրենց տեսքն ու աշխատանքը չկորցնելու համար: Իսկ նիհարեցնող դիետաները առաջացնում են սննդի նկատմամբ զզվանքի զգացողություն եւ բժշկությանը հայտնի ծայրահեղ վտանգավոր վիճակ՝ անորեքսիա, որն էլ մահվան պատճառ է դառնում: Բժիշկները նշում են, որ առավել վտանգավոր է, երբ դեռ չձեւավորված կազմվածքով դեռահասներն են զբաղվում թերսնմամբ՝ «վաստակելով» անպտղության հեռանկարը: Մասնագետները շեշտում են, որ արհեստականորեն «հրամցվող» յուրաքանչյուր չափորոշիչ, օրինակ՝ 90/60/90-ը, անիմաստ է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031