Լրահոս
Օրվա լրահոսը

Փիրսինգն ու մարդիկ

Հոկտեմբեր 13,2010 00:00

Փիրսինգն աոաջացել է անգլերեն piercing բառից, այն հազարամյակների պատմություն ունի: Սակայն հնում մարդիկ իրենց մարմինը «ծակծկում» էին բոլորովին այլ նպատակներով: Օրինակ` Հին Եգիպտոսում պորտին զարդ կախել թույլատրվում էր միայն այն կանանց, ովքեր մտերիմ էին փարավոնի կամ քրմուհիների հետ: Հին Հնդկաստանում մի քթանցքին օղ ունենալը վկայում էր կնոջ ամուսնացած լինելու մասին: Հին հռոմեական զինվորները օղեր էին կախում կրծքին` ի նշան ուժի եւ առնականության: Շատերի համար էլ մարմինը ծակծկելը խորհրդանշում է Հիսուսի չարչարանքները:

Սակայն ինչքան էլ մենք` հայերս, զարհուրանքով եւ ատելությամբ լցվենք` հանդիպելով պորտի, հոնքի կամ քթի վրա զարդ կրող երիտասարդի, միեւնույն է, ժամանակն ու նորաձեւությունն իրենց դրոշմը դնում են նաեւ հայ երիտասարդության վրա: Հայաստանում փիրսինգի սիրահարները հիմնականում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն են: Մեր իրականության մեջ մի կերպ կարելի է հաշտվել ականջի, հոնքի, պորտի կամ քթի փիրսինգի հետ, բայց լեզվի ու շրթունքի փիրսինգն անհամեմատ ավելի մեծ հակակրանք է առաջացնում: Գոյություն ունի նաեւ եղունգի եւ ատամի փիրսինգ: Առաջինի դեպքում դա այնքան էլ վնասակար չէ: Իսկ երկրորդի դեպքում ատամնաբույժները հանգել են այն եզրակացության, որ ատամի փիրսինգը մեծ վնաս է հասցնում լնդերին: Եթե որոշել եք փիրսինգ անել, ապա պետք է դիմել մասնագետի: Հետո առաջին երկու շաբաթվա ընթացքում զերծ մնալ լողավազաններից, շոգեբաղնիքներից, լճում, ծովում կամ գետում լողալուց: Բացի մասնագետի նշանակած քսուքներից, պետք է խուսափել այլ քսուքներ օգտագործելուց: Փիրսինգը հակացուցված է սուր քրոնիկական հիվանդության, բարձր ջերմության, մաշկային հիվանդությունների եւ ցավազրկող միջոցների նկատմամբ ալերգիկ հակազդեցության դեպքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031