Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 8-10-ը Ծաղկաձորում անցկացվել է անվադահուկների Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են Գյումրիի՝ երկու, Աշոցքի, Վանաձորի, Հրազդանի, ինչպես նաեւ ՖԻՄԱ -ի թիմերի՝ շուրջ 35 մարզիկներ: Առաջնությունը վերջին ստուգատեսն է եղել ձմեռային մրցաշրջանի մեկնարկից առաջ: Մասնակիցները հանդես են եկել երկուական մրցատարածությունում:
Տղաների 3 կմ ազատ ոճում հաղթող է ճանաչվել ուսանող մարզիկ Սերգեյ Միքայելյանը, իսկ նույն տարածության դասական ոճում՝ նույնպես ՖԻՄԱ-ի ներկայացուցիչ Արթուր Եղոյանը:
Աղջիկների մեջ թե 2 կմ ազատ ոճում, թե դասականում հավասարը չի ունեցել աշոցքցի Սյուզաննա Վարոսյանը: Դահուկային սպորտի ֆեդերացիան հաղթողներին ու մրցանակակիրներին պարգեւատրել է գավաթներով, մեդալներով, հավաստագրերով եւ դրամական մրցանակներով: