Երեւանի «Հատիս» կանանց բասկետբոլային թիմի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը նախօրեին «Armsport.
am»-ին տված հարցազրույցում ասել էր, թե ինքն ու իր ղեկավարած թիմն ամբողջական կազմով երեկ ներկա էին լինելու ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության խմբային մրցաշարի Հայաստան-Անդորրա ազգային հավաքականների հանդիպմանը:
Հայաստանում խաղային մարզաձեւերը վերջին տարիներին այնքան էլ շատ մարզասերներ չեն հավաքում: Անցած տարվանից, թերեւս, բացառություն է «Հատիսը», որի խաղերը եթե անցկացվեն անգամ ֆուտբոլային ստադիոններում, տրիբունաներում՝ դժվար թե ազատ տեղ լինի:
Ֆուտբոլի ազգային հավաքականի հաղթանակը Սլովակիայի նկատմամբ առաջացրել է հայ մարզասերի մեծ ոգեւորությունը ու պատահական չէ, որ երեկ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնի տրիբունաներն անհամեմատ ավելի մարդաշատ էին:
Եթե ֆուտբոլասերը ստադիոն գնում է սիրելի թիմի հաղթանակի ականատեսը լինելու ակնկալիքով, «Հատիսի» աղջիկների ներկա գտնվելը երեկվա հանդիպմանը կարելի է դիտարկել նաեւ թիմային սպորտի ներկայացուցիչների համերաշխության տեսանկյունից: