Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, թե երեքշաբթի օրը, Դնեպրոպետրովսկի մարզում տեղի ունեցած վթարի՝ գնացքի եւ ավտոբուսի բախման արդյունքում, նախնական տվյալներով, 40 մարդ է զոհվել, եւս 10-ը վնասվածքներ է ստացել: Այս մասին հաղորդում է BBC-ն: Նախնական վարկածով, ավտոբուսի վարորդը փորձել է երկաթգիծը հատել՝ արհամարհելով գնացքի համակազմի մոտենալու մասին նախազգուշական ազդանշանը: «Ավտոբուսի վարորդը խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնը՝ անցնելով կարմիր լույսի տակով»,- հայտարարել է տեղի ավտոճանապարհային տեսչության բաժնի ներկայացուցիչ Լյուդմիլա Բաշմակովան: Վթարի վայրում շարունակում են աշխատել փրկարարներն ու քննիչները: Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցչի փոխանցմամբ, տուժածների վիճակը ծանր է, բայցեւ բացառվում է, որ զոհերի թիվն աճի: