«Մենք ցանկանում ենք Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերանորոգման աշխատանքների ավարտից հետո տարին մեկ կամ երկու անգամ պատարագ մատուցել»,- հայտարարել է «Սուրբ Կիրակոս եկեղեցի» հիմնադրամի նախագահ Թեքին Փափուչյանը, հենվելով թուրքական լրատվամիջոցների տեղեկությունների վրա, տեղեկացնում է tert.am-ը: Եկեղեցում պատարագ մատուցելու մասին դիմումն արդեն ներկայացվել է Պոլսո հայոց պատրիարքարան: «Եկեղեցին վերանորոգվել է 1900-ականների սկզբին: Սակայն 1978-ից ի վեր այն լքված էր: Երեխաներս Ստամբուլում են ծնվել, երբեք Դիարբեքիրը չեն տեսել: Երբ Սուրբ Կիրակոս եկեղեցում սկսվի պատարագ մատուցվել, կգան այստեղ: Մենք հանդիպումներ ենք ունենում պատրիարքի հետ, վերանորոգման աշխատանքներից հետո տարին մեկ կամ երկու անգամ պատարագ է մատուցվելու»,- հայտարարել է Փափուչյանը:
Եկեղեցու վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2011թ., ինչի համար կծախսվի մոտ 2.5 միլիոն դոլար: