Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սպիտակի ոստիկանապետը մասնակից է եղել

Հոկտեմբեր 13,2010 00:00

Հոկտեմբերի 7-ին Վանաձորի բնակիչ Մելսիկ Այվազյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ՀՀ գլխավոր եւ Լոռու մարզի դատախազություններ, ՀՀ ոստիկանապետին, ՀՀ արդարադատության նախարարություն եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:

Հաղորդման մեջ ներկայացված են Վանաձորի մաքրման կայանի գույքի կողոպուտի եւ իրացման մանրամասները, ինչպես նաեւ Մելսիկ Այվազյանից շանտաժի եւ սպառնալիքների միջոցով գումար կորզելու փաստերը:

Ըստ Մելսիկ Այվազյանի՝ գործի մեջ ներգրավված է ներկայիս Սպիտակ քաղաքի ոստիկանապետ (նախկինում Վանաձոր քաղաքի քրեական հետախուզության պետ) Արթուր Շահվերդյանը, որը համագործակցում էր ոչ միայն ոստիկանության, այլեւ «հանցագործ» աշխարհի ներկայացուցիչների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել