Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է՝ ԱՆՋԱՏԵ՛Լ ՏՎԵՔ

Հոկտեմբեր 13,2010 00:00

Արտասահմանից հյուրեր ունեինք: Որոշեցինք մայրաքաղաքի թանգարանները այցելել տրանսպորտով: Շատ զարմացան մեր սփյուռքահայ հյուրերը, երբ տրանսպորտում կռացած ու սեղմված լինելուց բացի, պարտավոր էին լսել նաեւ վարորդի «ճաշակով» միացրած բարձր երաժշտությունը:

Արտասահմանցի հյուրս վարորդից պահանջեց անջատել կամ ցածրացնել երաժշտության ձայնը: Ճիշտ է, վարորդը փոքր-ինչ ցածրացրեց, բայց շատ դժգոհ տոնով ասաց, թե քանի որ տրանսպորտի «տնօրենն» ինքն է, ինքն էլ կորոշի՝ ինչ երաժշտություն միացնել: Օրենքով վարորդն իրավունք չունի ոտնահարելով ուղեւորների իրավունքները եւ հակառակ նրանց կամքի՝ այդքան բարձր երաժշտություն միացնել, սակայն այդ մասին այսօր հասարակական տրանսպորտում ոչ մի տող չկա փակցված, ինչպես, օրինակ՝ ծխելու արգելքի կամ տրանսպորտից անվճար օգտվելու իրավունք ունեցողների ցանկի մասին է գրված: Այդ պատճառով էլ մարդիկ տեղյակ չեն, որ կարող են միկրոավտոբուսի վարորդին պատասխանատվության կանչել, եթե նա երաժշտություն է միացնում ու ուղեւորների՝ անջատելու պահանջներին էլ ընդդիմանում, ասելով՝ եթե դուր չի գալիս՝ մի նստեք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել